Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունում խոսում են բյուջեի կատարման ռիսկերի մասին. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2014 10:43

Քանի որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական խոշորագույն գործընկերն է, ապա բնական են այն սպասումները, որ ռուսական տնտեսությունում նկատվող միտումները այս կամ այն կերպ, վաղ թե ուշ անդրադառնալու են Հայաստանի վրա։ Խնդիրը միայն այն է, թե ի՞նչ չափով կլինի այդ ազդեցությունը։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի համոզմամբ, այդ ազդեցությունը արդեն իրեն զգացնել է տալիս։ Ազդեցության չափի վերաբերյալ հարցին զրույցում փոխնախարարը մատնանշեց ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացրած վերջին զեկույցը, որտեղ կանխատեսվել էր տնտեսական աճի տեմպի զգալի նվազում Հայաստանում։ «Կենտրոնական բանկի այդ կանխատեսումը իր մեջ, կարծում եմ, ներառում է ազդեցության շափը»,- ասաց Պ. Սաֆարյանը։

ԿԲ-ի՝ «Գնաճի հաշվետվություն» անվանումը կրող այդ զեկույցում, որը հրապարակվել էր անցած շաբաթ, այս տարվա համար կանխատեսվել է համախառն ներքին արդյունքի ընդամենը 3.9 տոկոս աճ այն դեպքում, երբ կառավարության ծրագրերում եւ պետբյուջեի հիմքում դրված է առնվազն 5 տոկոս աճի կանխատեսում։

Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ ԿԲ-ի կանխատեսած 3.9 տոկոսը կարող է լավատեսական լինել, եւ աճը կարող է նաեւ ավելի ցածր լինել, ինչը կախված է իրավիճակի հետագա զարգացումներից։

Իսկ հնարավո՞ր է որ այդ հանգամանքը ազդեցություն ունենա բյուջեի հավաքագրման վրա։ «Բյուջեի կատարման ռիսկեր, իհարկե, կան։ Եթե տնտեսական աճը ավելի ցածր լինի, քան ծրագրավորվել է, բնականաբար, դա ազդեցություն կունենա բյուջեի մուտքերի վրա»,- ասում է փոխնախարարը։ Իսկ հնարավո՞ր է, որ բյուջեն չկատարվի։ «Ես կարծում եմ, որ այս տարի հարկերի հավաքագրման գերակատարում չի լինի, ինչպես անցած տարիներին է եղել»,- մեր հարցին ի պատասխան՝ կանխատեսեց Պավել Սաֆարյանը։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ 2009 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ ՀՀ կառավարությունում խոսում են բյուջեի կատարման ռիսկերի մասին։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031