Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Փիրումյանը կազատվի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Սեպտեմբեր 02,2014 17:37 Share

Կառավարության նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից կազատի Էդգար Փիրումյանին:

Կառավարության որոշման նախագիծը նիստում կներկայացնի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` վկայակոչելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել