Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Մեր պետության շահի դեպքում մենք միասնական ենք». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 03,2014 11:36

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իշխանությունները նպատակ չունեն Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին:

– Պարոն Շարմազանով, տեղեկություններ կան, որ իշխանությունները ցանկանում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, եւ դրա դիմաց անգամ նախարարական պորտֆելներ են խոստացել։ Այդպե՞ս է արդյոք, եւ ո՞րն է իշխանությունների նպատակը։

– Իշխանությունը նմանատիպ գործելաոճ չի որդեգրել ու որեւէ նման խնդիր չունի՝ քառյակից պոկել, հնգյակից պոկել կամ այնտեղ դեսանտ իջեցնել։

– Նշվում է, որ իշխանությունները հատկապես ցանկանում են համագործակցել ՀՅԴ-ի հետ, քանի որ Քառյակի ուժերից միայն ՀՅԴ-ն է, որ կողմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին։

– Նման խնդիր չկա, իշխանությունները միայն շահագրգռված են, որ մենք ունենանք գաղափարական ուժեղ ընդդիմություն, դա կլինի քառյակի, թե եռյակի տեսքով կամ առանձին-առանձին՝ արդեն ընդդիմության ներքին խնդիրն է։ Մենք պարզապես շահագրգռված ենք, որ մեր քաղաքական դաշտում լինի առողջ մթնոլորտ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ Ու այսօր ամենակարեւորն այն է, որ լինի կառուցողական քննարկում ու այդ դեբատները, սուր քննարկումները լինեն ի շահ մեր պետության։ Հիմա նման հարց չկա։

– Այդուամենայնիվ՝ տեսանելի է, որ այժմ իշխող ՀՀԿ-ն շատ ջերմ փոխհարաբերություններ ունի ՀՅԴ-ի հետ, քանի որ բանակցություններ են ընթանում նրանց միջեւ։ Դա էլ կհերքե՞ք։

– Մենք բոլորի հետ ենք ջերմ, քանի որ մենք բոլորս էլ մեկ նավի անդամներ ենք, բոլորը մեր պետության քաղաքացիներ են։ Դուք էլ տեսաք, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ կարեւորագույն պահին, երբ մեր երկրի անվտանգության հարցն էր դրված, մենք կարող ենք միավորվել։ Դրա մասին էին խոսում նաեւ մեր համատեղ հայտարարությունները եւ խմբակցությունների միասնական այցերը սահման։ Իհարկե, մենք ունենք տարաբնույթ կարծիքներ, բայց մեր պետության շահի դեպքում մենք միասնական ենք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930