Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը կունենա ձայնի իրավունք»

Սեպտեմբեր 08,2014 16:33

«Հոկտեմբերի կեսին բանակցությունների վերջնական արդյունքը պարզ կլինի, եւ հետընթացի ճանապարհ չկա, ոչ էլ լուրջ խանգարող խոչընդոտներ կան Մաքսային միության հետ կապված»,- այսօր` սեպտեմբերի 8-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ բանակցությունների սկզբում առաջարկվել է Եվրասիական տնտեսական միություն անդամակցելուց հետո առաջին 1 տարին Հայաստանը ձայնի իրավունք չունենա, դա եղել է բանակցությունների ձգձգման պատճառներից մեկը: Սակայն հայկական կողմը չի համաձայնել, եւ այդպիսով` հայկական կողմը իր հստակ ձայնը կունենա միությունում. «Մենք հաստատ կունենանք ձայնի իրավունք, եւ այդ 1 տարի ձայնի իրավունք չունենալու խնդիրը ոչ թե մեկի ցանկությամբ է, դա ուղղակի Եվրասիական միության կանոնակարգային խնդիր է, բայց մեր հայկական կողմը հստակ խնդիր է դրել, որ անդամակցումը կլինի միայն ձայնի իրավունք ունենալու պարագայում»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը նույնպես համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա Մաքսային միության անդամ.«Մենք կանգնած ենք ուղիղ Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, համենայն դեպս, վերջին գործընթացները Ուկրաինայում բերում են այն համոզման, որ Միացյալ Նահանգները ձեռք չեն քաշելու իրենց բռնած ուղուց, այսինքն` դեպի պատերազմ: Նրանք ուղղակի հրահրում են Եվրոպայի կենտրոնում պատերազմ, եւ այդպես կշարունակվի: Եթե նույն ոգով շարունակվի, ապա այս հրադադարն ընդամենը մի միջոց է, որպեսզի ուժերը խմբավորեն, նորից հարձակվեն Արեւելքի վրա»:

Նա նշեց, որ Մաքսային միությունը եւ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերն իրար է կապում, որովհետեւ միության ներսում էլ ամեն ինչ չէ, որ հանգիստ է, եւ այն ուժերը, որոնք պատերազմ են հրահրում, չեն ցանկանա Հայաստանը միության անդամների ցանկում տեսնել, օրինակ` Ղազախստանը. «Եթե նա հարց ուներ տալու հայկական կողմին, ապա պետք է տար միմիայն դրսում, ոչ այդ կլոր սեղանի շուրջ: Ինչեւիցե, դա պարզ խնդիր է, ինքը իրեն թուրքալեզու երկրների առաջնորդ է կարգել: Այսինքն` պանթուրքիզմի ծրագիրն է կատարում Նազարբաեւն այդ միության մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930