Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգթությունը կփրկի աշխարհը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2014 10:32

«Ջամբո էկզոտիկ այգի-ռեստորանում» երգարվեստի եւ շոու բիզնեսի հայ աստղերը բարեգործական մեծ համերգ անցկացրին, որի ընթացքում հանգանակված գումարները տրամադրվելու են հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ շտապ վիրահատության համար: Aravot.am-ը ներկա եղավ միջոցառմանը, զրուցեց կազմակերպիչների ու մասնակիցներից մի քանիսի հետ:Jambo_2

Նարինե Մանուկյան: «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ. «Մենք օգնում ենք մանկական ուղեղային կաթվածով փոքրիկներին՝ հաշմանդամություն ունեցող անապահով ընտանիքներից: Այսօրվա միջոցառման նպատակը մարդկանց եւ հասարակության ուշադրությունը հրավիրելն է այդ խնդրին: Այս փոքրիկներն ունեն հենաշարժողական խնդիրներ, բայց բոլորիս նման շփման, սիրո կարիք ունեն: Ցավոք, մեր հասարակությունն անիրազեկության պատճառով տգետ մոտեցում ունի այս խնդրին: Ես ուզում եմ` մարդիկ իմանան, որ եթե մի փոքր ջերմություն նվիրեն, ապա մեր փոքրիկ երկրում չի լինի այս երեխաների մեկուսացված լինելը կյանքից, նրանք կլինեն մեր հասարակության լիիրավ անդամներ եւ հաստատ իրենց լուման կունենան այս երկրի զարգացման գործում»:

Jambo_4Սուսաննա Շահինյան: Հանրային հեռուստատեսության «Երաժշտական փոստարկղ» ծրագրի հեղինակ եւ հաղորդավար. «Ես ականատես եմ, որ մեր պետությունը, անհատ մարդիկ, հասարակական կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում այս երեխաներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցողներին, նրանց բուժմանը: Այս երեխաները հասարակության մեջ իրենց պետք է զգան լիիրավ անդամ: Եթե նույնիսկ առողջական խնդիրները վերջնական բուժելի չեն, էական չէ: Կարեւորն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես երեխաները, իրենց հասարակության մեջ զգան որպես հավասար մարդիկ»:

Արսեն Գրիգորյան: Երգիչ. «Ես այս բարեգործական ծրագրին մասնակցում եմ՝ մեկ անգամ եւս ապացուցելու, որ միայն մեր կենսաբանական երեխաները մեր երեխաները չեն: Ընդհանրապես, մեր հասարակության մեջ, Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ամեն մի հայ երեխա իմ երեխան է: Եվ ես պատրաստ եմ յուրաքանչյուրին օգտակար լինել»:

Աննա Մայիլյան: Երգչուհի. «Այսպիսի միջոցառումներն անհրաժեշտություն են եւ սա առիթ է, որ արվեստի աշխատողները հավաքվում են առանց մտածմունքի, թե սա աշխատանք է, պարտադրանք: Մենք հավաքվել ենք մեր սրտի թելադրանքով եւ կարծում եմ՝ մեր կատարումներով հաճույք պիտի պատճառենք նրանց ու մենք էլ հաճույք ստանանք»:

Jambo_3

Աննա Պանի: Դերասանուհի, հաղորդավարուհի. «Ցանկացած բարեգործություն, որ ուղղված է երեխաներին, կամ կարիքավոր մարդկանց, արժանի է գնահատանքի եւ շնորհակալության: Այսօր բոլորս հավաքվել ենք՝ գոնե մի փոքրիկ օգնություն ցուցաբերելու այս մանուկներին»:

Jambo_6

Եվա Ռիվաս: «Այսպիսի միջոցառումներ պետք է ավելի շատ կազմակերպել: Մարդիկ մեծ փողեր են ծախսում իրենց հաճույքի, ճոխ ապրելու համար: Նրանք, որ կարող են օգնել կարիքավորներին, իմ կարծիքով պետք է օգնեն: Նայում եմ այս երեխաներին ու սիրտս ճմլվում է: Շատ եմ ուզում, որ այս մանուկները ոչ մի բանի կարիք չունենան, որ նրանք կյանքը տեսնեն եթե ոչ մեզ պես, ապա առավելագույն որակյալ»:

Jambo_1
Բարեգործական միջոցառմանը հյուրընկալվել էր հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը խոստացավ մեկ տարի կազմակերպել 150 այսպիսի երեխաների անվճար բուժումը:

Jambo_7

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930