Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել 1000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու համար

Սեպտեմբեր 09,2014 19:07

1000 ԱՄՆ դոլար արգելված վայրում` Կոտայքի մարզի երեք տարբեր համայնքներից, մեծ ծավալի սեւ հող տեղափոխելուն չխոչընդոտելու եւ վարչական պատասխանատվության չենթարկելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մարտիրոսյանը:

ՀՀ քննչական կոմիտեից Аravot.am-ին հայտնեցին, որ փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի 2-րդ մասով` բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Լաբլաջյանի պահանջով 1000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն տալու համար: Ընդ որում, ըստ քննության տվյալների, Մարտիրոսյանը Լաբլաջյանի պահանջած գումարը փոխանցել է տեսչության աշխատակից Կարապետյանի միջոցով: Այս քրեական գործի շրջանակներում ներգրավված մեղադրյալների թիվը դարձավ երեք:

Նշենք, որ ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ, «արագ արձագանքման» խմբի անդամ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ, «արագ արձագանքման» խմբի ղեկավար Լաբլաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, սույն քրեական գործը հարուցվել է 2014 թ.վ հունիսի 20-ին` ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում, իսկ հուլիսի 16-ից քննությունը շարունակվել է քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930