Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով 

Սեպտեմբեր 21,2014 18:30

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել: 

Ուղերձում ասված է. 

Սիրելի հայրենակիցներ, 
շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: 
Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն  իրականացրեցինք  մեզ տրված պատմական հնարավորությունը: 
Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է ինտենսիվ եւ հակասական վերափոխումների գործընթացներում: Ուստի եւ միշտ պետք է լինենք զգոն, խնամքով վերաբերվենք մեր ազգային ինքնագիտակցությանը, պետականությանը, լեզվին ու մշակույթին, ազգային արժեքներին: 
Սիրելի հայրենակիցներ, 
որտեղ էլ որ ապրեն հայերը, նրանց սրտում անմար է հայրենիքի հանդեպ սիրո կրակը: Այսօր այդ կրակն ավելի վառ պահելու,  հայրենիքի  հանդեպ օրեցօր ավելի ջերմացող զգացմունքների, ավելի պինդ ձեռքսեղմումի եւ ավելի գործնական քայլերի կարիք կա: Գլխավորը միասնական մնալն է ու չընկրկելը, համերաշխ գործելը  եւ հաստատակամությունը: 
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ:  Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ բարեկեցություն: Թող անկախության յուրաքանչյուր հաջորդ տարեդարձ արձանագրի նոր հաջողություններ ու  ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության ու համայն հայության կյանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930