Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր են լուծում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ի հանրահավաքով

Սեպտեմբեր 24,2014 14:18

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ խորհրդարանական քառյակը՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», ոչ պատահական են իբրեւ միասնական հանրահավաքի օր ընտրել հենց հոկտեմբերի 10-ը: Հիշեցնենք, որ այդ օրը եւս մեկ կարեւորագույն իրադարձություն է նախատեսված՝ Հայաստանը պետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը:

«Այն ուժերը ովքեր շահագրգռված են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ կամ առնվազն դրա վտանգները չեն տեսնում, փորձում են հրապարակը զբաղված պահել: Չնայած, արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ նաեւ, որ ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին դեմ արտահայտվող քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժումների ներուժն էլ առանձնապես մեծ չէ՝ հրապարակային միջոցառումներ ցուցադրելու առումով: Համենայնդեպս, դա մի տեսակ համերաշխության ակտ կլինի եւ միգուցե նաեւ արտաքին քաղաքական ազդակ, որ մենք՝ այս քաղաքական ուժերով, ովքեր կողմ ենք կամ դեմ չենք արտահայտվում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, հետեւաբար, պահում ենք այդ հրապարակն ու թույլ չենք տալիս մայդանի ձեւավորում»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի բացահայտ նպատակը քողարկելու առումով միանգամայն պահանջված է «Ժառանգության» ներկայությունը հանրահավաքին, քանզի «Ժառանգության» ելույթներն էլ «դեմ» կլինեն ու հակառակ ազդակները կուղարկեն:

«Այդ ուժերին պետք է այդ օրը զբաղեցված պահել հրապարակը՝ ի նշան համերաշխության, «Ժառանգությանն» էլ այդ օրը պետք է հարթակ՝ իր տեսակետը հնչեցնելու համար»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930