Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանականների հրավիրած արտահերթ նիստը չկայացավ. անգամ իրենք չէին եկել

Սեպտեմբեր 30,2014 19:09 Share

Այսօր ժամը 18.30-ին ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման համար արտահերթ նիստ էին հրավիրել: Նրանք հասցրել էին հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները եւ ներկայացնել Գալուստ Սահակյանին: Սակայն, ինչպես երեկ ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստին, այնպես էլ այսօր համապատասխան թվով պատգամավորներ չեկան: Դարձյալ քվորում չեղավ, քանի որ գրանցվել էր 37 պատգամավոր: Այսինքն, նույնիսկ ԲՀԿ խմբակցության մեծամասնությունը ներկա չէր գտնվել: Չնայած մինչ այդ եռյակի ներկայացուցիչները հայտարարությունների ժամին կոչ էին անում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին մասնակցել իրենց հրավիրած արտահերթ նիստին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել