Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Երեւում է, որ ժուռնալիստիկան օգնում է լրագրողներին արագ շարժվել»

Հոկտեմբեր 03,2014 22:33

Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային հետաքրքիր խաղ կայացավ լրագրողներ» եւ ՀՀ ԱԺ «Պատգամավորներ» հավաքական թիմերի միջեւ:Football match took place in "Hrazdan" stadium Lragroxneri tim Football match took place in "Hrazdan" stadium Lragroxner-football-burnash Karen Avagyan Karen Avagyan 2

Հանդիպումն ավարտվեց «Լրագրողների» հաղթանակով, որոնք երկու անպատասխան գնդակ անցկացրին «Պատգամավորների» դարպասը:

Բայց այստեղ կարեւորը հաղթանակը կամ հաշիվը չէր, այլ գաղափարը՝ առողջ ապրելակերպը քարոզելը եւ այն մարդկանց, անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, ամենօրյա կյանք մտցնելը: Եթե չորրորդ իշխանության հավաքականի անդամները գերազանցապես մարզական լրագրողներն էին, որոնք տարբեր ժամանակներում զբաղվել կան հիմա էլ զբաղվում են այս կամ այն մարզաձեւով ու աշխատանքի բերումով օրվա մեծ մասը շարժման մեջ են, գովելի է, որ օրենսդիր իշխանությունում էլ քիչ չեն սպորտը գործնականորեն սիրողները:Sharmazanov football Samvel Farmanyan Samvel Farmanyan 2
Հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն Aravot.am-ին ասաց. «Շնորհավորում եմ լրագրողներին հաղթանակի առիթով: Հաճելի է, որ այսպիսի մարզական միջոցառում է անցկացվում: Ուրախ եմ, որ լրագրողների մեջ կան ֆուտբոլասեր եւ ֆուտբոլ լավ խաղացող անձինք: Լավ թիմ էր, մեզ հետ համեմատած՝ երիտասարդ: Երեւում է, որ ժուռնալիստիկան օգնում է լրագրողներին արագ շարժվել, ի տարբերություն պատգամավորներիս նստակյաց կյանքի: Սակայն մենք էլ աշխատում ենք ամիսը գոնե մեկ-երկու անգամ ֆուտբոլ խաղալ: Այս անգամ որոշեցինք մեծ դաշտում խաղալ եւ զգացվեց մեր տարիքային եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Պարտվեցինք 0:2 հաշվով, բայց վստահ եմ, որ մեր մարզիչը մեզ դեռ լավ կմարզի եւ հաջորդ անգամ խաղալով ավելի փոքր դաշտում ռեւանշի կհասնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031