Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Սամվել Ալեքսանյանի գործով տեսանյութեր են ուսումնասիրվել

Հոկտեմբեր 03,2014 23:35

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով դատական նիստին այսօր շարունակվել է գործով ապացույցների զննությունը: Դատարանում ուսումնասիրվել են լրատվական կայքերում հրապարակված տեսագրությունները՝ «Ծածկած շուկայի» մասին Սամվել Ալեքսանյանի հարցազրույցները:

Հիշեցնենք, որ պարոն Եղնուկյանը պատիվ է պահանջում Սամվել Ալեքսանյանից եւ Երեւանի թիվ 1 շուկայի տնօրինությունից` շուկայի պատին «գրանտակերներ, մասսոններ» գրությամբ ու իր նկարով պաստառը նախորդ տարի ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ակցիաների ժամանակ շուկայի պատերին փակցնելու համար:

«Դատարանում ուսումնասիրվեցին տեսագրություններ, որտեղ Սամվել Ալեքսանյանն ուղղակիորեն ընդունում է, որ ինքը շուկայի սեփականատերն է: Ինչու սա արեցինք, որովհետեւ մինչեւ օրս նա չի ներկայացել դատարան եւ նույնիսկ ներկայացուցիչ չի ուղարկում, երկու անգամ էլ նամակ է ուղարկել դատարան՝հայտնելով, որ ոչ մի կապ չունի «Ծածկած շուկայի» հետ: Մեր այսօրվա գործը ապացուցելն էր, որ Սամվել Ալեքսանյանն անձամբ է ասել, որ սեփականատերն է, քանի կամար է քանդվելու, քանի հարկանի է լինելու, շուկա՞, թե՞ Yerevan City է լինելու»,-Aravot.am-ին ասաց պարոն Եղնուկյանը:

Նրա խոսքով, դատարանն էլ ավելի կոնկրետ ապացույցներ է իրենից պահանջում.«Դատարանն ուզում է, որ ես ասեմ՝ այս ինչը պաստառը պատվիրել է, այս ինչը փակցրել է, այն ինչը հանել է: Ուզում են ես ապացուցեմ՝ որ անձը ինչ է արել: Իհարկե, սա աբսուրդ է»:

Դատարանում պարոն Եղնուկյանից այսօր շուկայի տնօրենի ներկայացուցիչը հետաքրքրվել է՝ արդյոք ճանաչում է «Ծածկած շուկայի» տնօրենին, պարոն Եղնուկյանի բացասական պատասխանը լսելուց հետո էլ հարցրել է՝ ինչո՞ւ է պնդում, թե տնօրենը ցանկացել է միտումնավոր զրպարտել իրեն՝ պաստառը փակցնելով:

«Ասացի՝ իրեն չեմ ճանաչում, իսկ ինքը ինձ ճանաչում է ու դրդապատճառներն ինձ զրպարտելու նրանք ունեն»,- պատմեց պարոն Եղնուկյանը:

Պարոն Եղնուկյանը մտավախություն ունի, որ դատարանը հայցի առարկան ավելի նեղ շրջանակներում է քննելու.«Ուզում են փոքրացնել հարցը, որ ասեն տնօրենը փակցված պաստառի մասին չի իմացել, իրենք անտեղյակ են եղել, անփույթ են եղել ու թույլ են տվել պաստառը մեկ ամիս մնա, բայց դիտավորյալ զրպարտելու միտում չեն ունեցել: Մեղմ պատիժ պետք է կրեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031