Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսը վերջինն է մեռնում». Դետրոյթի լուսանկարիչը Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացի. Deadline Detroit

Հոկտեմբեր 08,2014 18:26 Share

Գյումրու երկրաշարժից ողջ ընտանիքը կորցրած և անդամալույծ դարձած մի մարդ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին այն հարցին, թե ինչպես է նա կարողանում շարունակել ապրել այդպիսի կորստից հետո, պատասխանել էր. «Հույսը վերջինն է մեռնում»: 25 տարի անց Դեթրոյթի հայազգի լուսանկարիչ Միշել Անդոնյանը, ում արքեսպիսկոպոսը պատմել էր այս պատմությունը, պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես անել, որը կկոչվի՝ «Հույսը վերջինն է մեռնում», գրում է «Դեդլայն Դետրոյթ» պարբերականը:

«Բացի ցեղասպանության ավերածություններից, ցուցահանդեսը նաև կնշմարի համամարդկային այնպիսի թեմաներին, ինչպիսիք են քաջությունը, տոկունությունը և հույսը», – ասում է Անդոնյանը:

Նախագծում կներկայացվի լուսանկարների գիրք-ալբոմ, լուսանկարների ցուցահանդես և կենդանի երաժշտության ու պատկերների համակցված կատարումներ: Անդոնյանը լուսանկարները ձեռք է բերել Հայաստան կատարած յոթ այցերի ընթացքում, ինչպես նաև Թուրքիայից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել