Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագրելով դոկտոր չեն դառնում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 10,2014 12:07

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այլեւս պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր չէ։ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում նրա կենսագրության այդ դրվագը խմբագրվել է։

Միայն թե չմտածեք, թե նա հասկանալով իրավիճակի ամբողջ սարկազմը, հանել է տվել իր այդ փաստը։ Այժմ նա ոչ թե պատմափիլիսոփայական, այլ պարզապես փիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Մի քանի օրվա ընթացքում գիտուն մարդիկ նրան բացատրել են, որ պատմափիլիսոփայական գիտություններ հասկացություն չկա։

Թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը դարձել թեկուզ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, եթե օրերս ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նույնիսկ դեմը դրած տեքստի տառերն էր հազիվ հեգելով արտասանում, արդեն էական չի։ Ավելի էական է այն հարցը, թե իր ինչի՞ն էր պետք դոկտորի կոչումը։ Եթե ծաղրի ու հեգնանքի արժանանալու համար, ապա այդ դեպքում հարցը փակված է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031