Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Նաիրիտի» ու «Որոտանի» ՀԷԿ-ի միջեւ գործարքներում Սուրիկ Խաչատրյանի «մատը խառն է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2014 16:16

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը համոզված է, որ ինչպես կառավարության թեթեւ ձեռքով «Նաիրիտ 2-ը» անցավ Որոտանի» ՀԷԿ-ի հաշվեկշիռ, այնպես էլ առաջիկայում ամբողջ «Նաիրիտն» է փոխանցվելու ՀԷԿ-ին` չվճարված պարտքի դիմաց:

«Այնինչ, «Նաիրիտ» միավորման միայն մետաղական մասը , եթե որպես մետաղի ջարդոն վաճառվի, ինչպես հաստատում է ձեռնարկության 90-ականների տնօրեն Գագիկ Ներսիսյանը, ապա 270 միլիոն դոլարի եկամուտ կունենան: Էլ չեմ ասում թանկարժեք հոսքագծերի, կարեւորագույն սարքավորումների, բազմաթիվ շենք ու շինությունների մասին: «Նաիրիտ» ձեռնարկությունը զբաղեցնում է ավելի քան 350 հեկտար տարածք Երեւանում: Այդ հողատարածքի շուկայական գինը 500 միլիոն դոլարից ավելի է»,- ասում է նախկին քաղաքապետը:

Նա պնդում է, որ «Նաիրիտ» ձեռնարկությունում արտադրված էլեկտրաէներգիայից ստացված դրամական միջոցները մսխվել են,  կատարվել են խոշորամասշտաբ, առանձնակի ծանրությամբ հանցագործություններ. «Պարզվում է, որ տարիների ընթացքում այդ ձեռնարկությունում արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց ստացած ֆինանսական միջոցները հիմնականում ոչ թե փոխանցվել են Հայաստանի պետբյուջե, այլ փոխանցվել են տարբեր ձեռնարկությունների, հատկապես Վանաձորի «Քիմպրոմ» եւ «Նաիրիտ» գործարաններին: Իբր թե այդ ձեռնարկությունները առողջացնելու նպատակով, բայց դա չի կատարվել Ազգային ժողովի որոշմամբ: Մինչեւ օրս այդ փոխանցված միջոցները չեն վերադարձվել: Ամենայն հավանականությամբ, դա կատարվել է կամ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի կարգադրությամբ կամ կառավարության գաղտնի որոշումներով»:

Պարոն Հարությունյանը իր նշած գումարների մսխման հարցում մեղադրում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` պնդելով, որ այդ գործարքներում նրա մատն էլ է խառը. «Այս ռեժիմի ներկայացուցիչները`մասնավորապես Սուրիկ Խաչատրյանը, որը այդ բազում հանցանքներից հետո վերանշանակվեց մարզպետ, հենց իրենք են հափշտակել ու յուրացրել այդ գումարները: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի տնօրենը արդեն 14 տարի Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդի Սասուն Խաչատրյանն է ու նշածս եւ այլ բազմաթիվ հանցավոր գործարքներ կատարել են միասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031