Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքի նոտա»՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցը մերժած դատավորներին

Հոկտեմբեր 10,2014 20:51 Share

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին Գորիսի նախկին քաղաքապետի ներկայացրած բողոքները մերժած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել: Նա այդ միջնորդությամբ դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով:

Նշված դատավորները Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն են:

Հիշեցնենք, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը դիմել էր ՀՔԾ, ոստիկանություն իր հայտարարությունների հիման վրա Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, ինչը մերժվել էր: Այդ որոշումները նախկին քաղաքապետը բողոքարկել էր վերը նշված դատարաններում եւ կրկին մերժում ստացել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031