Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ

Հոկտեմբեր 29,2014 17:52

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական հիմնական ուղղություններին:

Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հասարակական եւս մեկ հարթակ ստեղծելու եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու: Հանձնաժողովի նախագահը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի հիմնական գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության
առանձնահատկություններին:

Այնուհետեւ ծավալվել է ջերմ եւ անկաշկանդ զրույց: Երիտասարդներին հետաքրքրող
հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի ինտեգրման գործընթացներին,
մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանությանը եւ ժողովրդավարության զարգացմանը:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականությունից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ Հայաստանը շարունակելու է իրականացնել հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականություն:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031