Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստանն» իր մոտ է պահում իշխանափոխության բանալին. «168 ժամ»

Նոյեմբեր 11,2014 12:16 Share

Եռյակի ուժերից «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների տարաձայնությունները ոչ միայն սպասելի զարգացում են, այլև ինչ-որ իմաստով տարեվերջին «թեժ աշունը» փակելու մի հնարք։ Այսպես է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները մեկնաբանում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։
Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ՀԱԿ-ի հայտարարությունն ուղղակիորեն ապացուցում է, որ Եռյակի գլխավոր և որոշիչ ուժը ԲՀԿ-ն է։ Նրա համար զարմանալին միայն այն է, թե ինչու էին Եռյակի բազմաթիվ ներկայացուցիչներ «Բաղրամյան 26-ի գործակալ», «ընդդիմության ընդդիմություն» կամ «իշխանության բարեկամ» անվանում այն մարդկանց, ովքեր ասում էին, որ Եռյակը չի ձևավորել միասնական գործողությունների ծրագիր և նպատակ, այնինչ հակասություններն այսօր ակնառու են։

Վերլուծաբանի խոսքով՝ այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ «Բարգավաճը» ոչ միայն Եռյակի գլխավոր ուժն է՝ կազմակերպչական, ֆինանսական և այլ ռեսուրսների առումով, այլ նաև նա այնպես է կառուցել գործընթացը, որ իրենից կախված լինի իշխանափոխության շղթայի ամբողջացումը։ «ԲՀԿ-ի ամբողջ ռազմավարությունը հենց դա է՝ սարսափեցնել հանրապետականներին, որ եթե իր առաջադրած պահանջները չկատարվեն, այդ դեպքում ինքը կմիանա մյուս երկուսին և կամբողջացնի իշխանափոխության անավարտ շղթան, որովհետև եռյակի երկու քաղաքական ուժեր արդեն իսկ դնում են իշխանափոխության պահանջը, և մնացել է միայն ԲՀԿ-ն։ Այսինքն՝ ԲՀԿ-ն իր մոտ է պահում այդ կապիտալը, բանալին։ Եվ քանի որ ինչ-ինչ խնդիրների լուծումը տեղափոխվել է ապագա, ուստի ԲՀԿ-ն, բնականաբար, չի կարող շտապել։ Այս իմաստով, թերևս, կապ կտեսնենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի արձագանքի հետաձգման և սրա միջև»։

Նա սրանով է բացատրում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն մոտեցումը, որ պետք չէ շտապել, և միաժամանակ ավելացնում է. «Խնդիր ունի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մտածում էր, որ ինքն է թելադրում ԲՀԿ-ի ռազմավարությունը։ Սրան հակառակ՝ ես միշտ նշել եմ, որ ԲՀԿ-ն Ազատության հրապարակում է ոչ թե Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության», այլ իր ռազմավարության շրջանակներում»:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930