Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, իր խորին ցավակցությունը հայտնելով երեկ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարից զոհվածներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին , տեղեկացրեց, որ նախագահի հրամանով միանվագ դրամական օգնություն է տրամադրվելու զոհվածների ընտանիքներին:
Օգնություն է նախատեսված նաև Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող վիրավորներին: Ըստ մարզպետի, նրանց բուժսպասարկումը պետության հաշվին է լինելու, լրիվ անվճար:
«Իհարկե, սա սփոփանք է, ուրիշ բան չեմ կարող ասել, ճանապարհը ոչ վերանորոգվում էր, որ նեղացված էր, բայց խաչմերուկը իսկապես անհաջող խաչմերուկ է, որովհետև տեսադաշտի հարց կա, սա մեկ, և երկրորդը՝ երկրորդական ճանապարհից կենտրոնական ճանապարհ մտնելիս, վարորդը ինքը պետք է զգույշ լինի, որ նման դեպքեր չլինեն», – ասաց մարզպետը:
Շիրակի մարզպետն ասաց, որ ինքը ոստիկանապետի հետ քննարկել է այն հարցը, որ մի արգելանշան դրվի, մի բան արվի, որ նման ողբերգական դեպքերը չկրկնվեն: Նշենք, որ Հոռոմի խաչմերուկը հայտնի է որպես ամենավտանգավոր վայր, որտեղ հաճախակի են ավտովթարներ տեղի ունենում:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































