Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամական խմբի անդամները նշել են, որ ցանկություն կա ավելի հաճախ հանդիպելու դեսպանների հետ

Նոյեմբեր 12,2014 19:22

Նոյեմբերի 12-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպել են Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ:

Հանդիպման ընթացքում կարեւորվել են հայ-լեհական հարաբերությունները, լեհական խորհրդարանի հետ համագործակցությունը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը: Բարեկամական խմբի անդամները նշել են, որ ցանկություն կա ավելի հաճախ հանդիպելու դեսպանների հետ: Նրանք վստահեցրել են, որ այդպիսով կշարունակվեն ոչ միայն ջերմ հարաբերությունները, այլեւ Լեհաստանում հայ համայնքի համար կկազմակերպվեն բազմաթիվ արդյունավետ միջոցառումներ:

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է նաեւ, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավեր կստանա նաեւ Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող այլ հարցերի եւս:

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930