Ամանորը հայերիս համար սուրբ տոն է: Եթե ողջ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը եւ տարեմուտը նշանավորում է առավելապես նվերներով, ամանորյա զարդարանքով, տոնական տրամադրությամբ, ապա մենք՝ հայերս, ճոխ սեղանների, կուշտ ուտել-խմելու, միմյանց այցելելու ավանդույթին ենք հավատարիմ: Թերեւս աշխարհի ոչ մի երկրում ամանորյա սեղան գցելու համար մարդիկ վարկեր չեն վերցնում, սեղանին դնում են այն, ինչ ունեն եւ ինչքան ունեն: Թերեւս ոչ մի երկրում այնքան սննդամթերք չեն թափում տոներից հետո եւ այնքան շատ ստամոքսի խանգարումներ չեն ստանում, ինչքան մենք՝ հայերս: Այս տարի, սակայն, իրավիճակը փոքր-ինչ այլ է. դրամ-դոլար շոկից դեռ ուշքի չեկած հայ սպառողն ամեն օր արձանագրում է լայն սպառման ապրանքների գների աճը, եւ նրա դեպրեսիան ավելի է խորանում Ամանորի սեղան գցելու հեռանկարից:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև