«Հիմա լուրջ միջոցառումներ են լինելու, կտեսնեք»,- երեկ, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞վ է զբաղված եռյակի Համաժողովրդական շարժումը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ճշտեցինք՝ զանգվածային հրապարակային միջոցառումնե՞րը նկատի ունի, ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Չէ, այս պահին չէ, զանգվածային միջոցառումների մասին չէ խոսքս…»: Լուրջ միջոցառումների շարքում նա նշեց, օրինակ, իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակումը. «Մի շտապեք, կիմանաք..»,- հորդորեց Մելքումյանը՝ ավելացելով, որ քաղաքացիների շրջանում տեղի են ունեցել հարցումներ, որոնք ցույց են տվել, որ բարձր մակարդակի դժգոհություն կա՝ ժողովրդի 90 տոկոսը դժգոհ է:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: