Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Ամանորին խուսափել հրդեհային իրավիճակներից

Դեկտեմբեր 22,2014 13:55

ՏԿ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ ինչպես  ամեն տարի, այնպես էլ այս տարի Ամանորին ընդառաջ տեսչության աշխատակիցները ողջ հանրապետության տարածքում իրականացնում են լայնամասշտաբ իրազեկման, ուսուցողական եւ քարոզչական բնույթի հակահրդեհային միջոցառումներ։ Աշխատանքներն իրականացվում են հիմնականում այն օբյեկտներում, որտեղ նախատեսվում են ամանորյա տարատեսակ միջոցառումներ։

«Շնորհիվ այս աշխատանքների, բարեբախտաբար, օբյեկտներում հրդեհները նվազել են եւ աղետալի հետեւանքներով հրդեհներ տեղի չեն ունեցել»,-տեղեկացրեց պրն Հայրապետյանը։

Բանախոսը մի քանի խորհուրդներ տվեց ամանորյա տոներին հրդեհային իրավիճակներից խուսափելու համար. «Տոնածառը, հրդեհային անվտանգության տեսանկյունից, ունի իր առանձնահատկությունները։ Տոնածառները պետք է տեղադրել առաջին հարկում, իսկ եթե անգամ բազմահարկ շենքի երկրորդ հարկում են տեղադրում, ապա այնտեղ անպայման պետք է լինի տարհանման երկու կետ»։

Նաեւ ամանորյա տոնակատարություններ իրականացնելու տարածքներում անպայման պետք է լինեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներ՝ կրակմարիչներ, ջուր, ավազ։ Բենգալյան կրակները նույնպես հրդեհի առաջացման պատճառ կարող են լինել, իսկ եթե ծնողները երեխաներին հագցնում են սինթետիկ կտորներից պատրաստված հագուստներ, ապա բենգալյան կրակներ օգտագործելիս հրդեհի հավանականությունը ավելի է մեծանում։

Ինչ վերաբերում է հրավառություններին, պրն Հայրապետյանը հորդորեց դրանք գնել միայն մասնագիտացված խանութներից, որոնք ունեն լիցենզիա։ Պետք է անպայման գնել հայերեն մակնշում ունեցող հրավառություններ։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031