Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը շնորհավորել է համաշխարհային լիդերներին եւ միջազգային կառույցների ղեկավարներին

Դեկտեմբեր 31,2014 15:01

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է համաշխարհային լիդերներին եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին Սուրբ ծննդի եւ Ամանորի առիթներով: Գրում է rg.ru-ն:

Պուտինը հիշեցրել է հաջողությամբ պսակված համագործակցությունների մասին եւ հույս հայտնել, որ ապագայում եւս կլինեն  արդյունավետ համագործակցություններ:

Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ փոխշահավետ համագործակցություն կլինի Ավստրիայի հետ՝ բոլոր ուղղություններով:

Ռուսաստանի նախագահը հավատում է, որ դրական հարաբերություններ կզարգանան Մեծ Բրիտանիայի հետ: Այդ մասին նա հայտնել է իր շնորհավորական ուղերձում վարչապետ Դեվիդ Քեմերոնին եւ թագուհի Ելիզավետա 2-րդին: Ուղերձում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Պուտինը  կոչ է արել շարունակել կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջեւ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված խոսքում Պուտինը  հիշեցրել է 70-ամյա հաղթանակի մասին, երբ «մեջք մեջքի»  տված երկու երկրները պայքարել են հակահիտլերյան կոալիցիայում:  ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ պատասխանատվություն են կրում աշխարհի խաղաղության համար: Պուտինը կարծում է, որ ռուս-ամերիկյան համագործակցությունը կարող էր զարգանալ՝ իրավահավասարության եւ միմյանց նկատմամբ հարգանքի դրսեւորման սկզբունքների վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031