Լրահոս
Օրվա լրահոսը

2014թ. ԵԳԱԾ-ն իրականացրել է բազմաոլորտ ծրագրեր

Հունվար 07,2015 14:17

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում 2014թ. տարբեր ուղղություններով իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ։ Մասնավորապես, ԵԳԱԾ շնորհիվ ավելի քան 60 երիտասարդ գիտնական գործուղվել է արտասահման՝ միջազգային գիտաժողովների։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում ԵԳԱԾ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 24 գիտական դպրոց կամ գիտական համաժողով (այդ թվում՝ միջազգային)։

2014թ. ԵԳԱԾ շրջանակներում մեկնարկեց երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումներ և նյութեր ձեռքբերելու ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթը, որի արդյունքում 13 երիտասարդ գիտնական սարքավորումներ և նյութեր ձեռք բերեցին՝ գիտական հետազոտություններն իրականացնելու համար։ Ընդ որում, այդ սարքերն ու նյութերը մնալու են ինստիտուտներում, գիտական կազմակերպություններում, որտեղ այլ երիտասարդ գիտնականներ նույնպես հետագայում կկարողանան օգտվել դրանցից։

Միջազգային բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում գիտական հոդված տպագրելու համար միանվագ խրախուսումներ են տրվել։ Ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերից, և արդեն իսկ 8 երիտասարդ հեղինակավոր ամսագրերում գիտական հոդված է տպագրել և ստացել ֆինանսական աջակցություն։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված Երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքում տպագրվել է 4 գիրք տարբեր ոլորտներում։

Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ համատեղ հայտարարվել են ցեղասպանագիտության և կենսաբանության ոլորտներում գիտական դրամաշնորհներ։

Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031