Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործած խմբի կասկածյալներից մեկը հանձնվել է ոստիկանությանը

Հունվար 08,2015 11:37

Փարիզյան Charlie Hebdo ամսագրի վրա  հարձակման դիմած մասնակիցներից մեկը հանձնվել է ոստիկանությանը: Նա բանդայի ամենաերիտասարդ անդամն է՝ Համիդ Մուրադ անունով: Թաքնվում էր Շարլեվիլ-Մեզյերե քաղաքում: Գրում է top.rbc.ru-ն:

Լրատվամիջոցը վկայակոչելով ֆրանսիական «Ֆիգարոն»՝ հայտնում է, որ 18-ամյա Մուրադը եղել է խմբի վարորդը: Հենց նա է Փարիզի կենտրոնից՝ ահաբեկչության վայրից, դուրս բերել ահաբեկչության մասնակիցներ Կուաշի երղայրներին Citroen C3 ավտոմեքենայով:

Սաիդ եւ Շերիֆ Կուաշների գտնվելու վայրը դեռ անհայտ է:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031