Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական ամսագրի անձնակազմի վրա հարձակումը ապշեցրել է ամբողջ աշխարհին

Հունվար 08,2015 13:28

Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի անձնակազմի սպանությունը ապշեցել է Ֆրանսիային եւ ամբողջ աշխարհին: Ողբերգության վայր է ժամանել նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը խմբագրության վրա հարձակումը բնութագրել է որպես ահաբեկչություն:  Չորեքշաբթի երեկոյան իր քաղաքացիներին ուղղված կարճ դիմումով նա կոչ է արել համախմբման: Գրում է top.rbc.ru-ն:

Հունվարի ութը Ֆրանսիայում հայտարարվել է սգո օր: Այսօր Օլանդը հանդիպելու է Միություն հանուն ժողովրդական շարժման առաջնորդ եւ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Բացի այդ, նա հանդիպելու եւ բանակցություններ է վարելու այլ քաղաքական կուսակցությունների եւ շարժումների առաջնորդների հետ:

Երեկ երեկոյան ամբողջ Ֆրանսիայում  տեղի են ունեցել ինքնաբուխ հանրահավաքներ, որոնց մասնակցել է ավելի քան հարյուր հազար մարդ: Հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Բեռլինում եւ Լոնդոնում: Մոսկվայում Ֆրանսիական դեսպանատան դիմաց մարդիկ ծաղիկներ են դրել եւ մոմեր վառել:

Լրագրողների համայնքը սատիրիկ ամսագրի լրագրողների վրա հարձակումը համարել է  ահաբեկչություն խոսքի ազատության վրա: Աշխարհի բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են այս միջադեպին՝  հանդես գալով՝ «ազատությունը սպանվել է» վերնագրեր ունեցող նյութերով:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031