Լրահոս
Օրվա լրահոսը

Բքի պատճառով Վարդենյաց  լեռնանցքը փակ է 

Հունվար 09,2015 18:15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝
ժամը 18:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Բքի պատճառով Վարդենյաց  լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորաններում, Ախուրյանում և Աշոցքում քամի է:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031