Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Չիլինգարյան. «Որոշ կաթնամթերքներ թանկացել են 25-30 տոկոսով»

Հունվար 10,2015 13:39

Կարեն Չիլինգարյանը համարում է, որ կաթնամթերքն անհիմն է թանկացել

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը այսօր՝ հունվարի 10-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ մինչեւ Ամանոր Հայաստանում խայտառակ իրավիճակ ստեղծվեց թանկացումների հետ կապված: Պարոն Չիլինգարյանը համարում է, որ այդ թանկացումները արտարժույթի կտրուկ տատանման արդյունքն էին, որին նպաստեցին  նաեւ ոչ բարեխիղճ քաղաքացիները, որոնք հնարավորություն ունեին ազդել այդ տատանման վրա. «Արդյունքում՝ ստացանք ապրանքների կտրուկ թանկացում, նամանավանդ, սննդամթերքների, ինչի պատճառով աղքատության շեմը մեծացավ: Ամռանից առաջ շատ ապրանքներ թանկացան. Նախկինում, եթե մեր ժողովուրդը գնում էր ապրանքները կես կամ մեկ կիլոգրամով, սկսեց գնել գրամներով»:

Կարեն Չիլինգարյանը ընդգծեց, որ կաթնամթերքը անհիմն է թանկացել եւ դրանից օգտվել են որոշ տնտեսվարողներ: Նա որպես օրինակ բերեց թթվասերը՝ նշելով, որ եթե առաջ 450 գրամ թթվասերն արժեր մոտավորապես 450 դրամ, ապա այժմ 400 գրամ թթվասերն արժի մոտավորապես 500 դրամ, այսինքն` այս ընթացքում տնտեսվարողներն իջեցրել են թթվասերների քաշը եւ բարձրացրել են գինը: Պարոն Չիլինգարյանը նկատեց, որ տնտեսվարողները ապրանքի պիտակի վրա նրա քաշը նշում են շատ մանր տառերով, որպեսզի սպառողը ուշադրություն չդարձնի. «Բայց նաեւ գները բարձրացան: Ասում են, թե 10 տոկոսով բարձրացան գները, բայց որոշ կաթնամթերքներ թանկացել են 25-30 տոկոսով: Դա էլ մեծ ազդեցություն թողեց մեր ժողովրդի բյուջեի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031