Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

Հունվար 12,2015 19:30

2015թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:

Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ  քննության անցկացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ,  ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

ՀՀ և ՌԴ միջև գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը:

 ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031