Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ», «պուտինկաներ»` քաղաքացիական ակտիվիստները նման վանկարկումներով նախագահի նստավարի մոտ ակցիա են անում

Հունվար 14,2015 20:43

Այս պահին Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրի առաջ մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքացիներ ակցիա են անցկացնում` «ա-մոթ», «պուտինկաներ» վանկարկումներով: Ոստիկանները պատ կազմած ակտիվիստներին  թույլ չեն տալիս տեղաշարժվել դեպի նախագահականի մայթ: Ոստիկանները նաեւ կանխեցին նրանց տեղաշարժը դեպի վերեւ, որտեղից ակտիվիստները մտադիր էին ոստիկանական պատը շրջանցելով մոտենալ  նախագահականի դարպասներին:

Cuic-1

Մոտ 15 րոպե առաջ նախագահի նստավայրից դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անմիջապես նստելով ծառայողական ավտոմեքենան` հեռացավ: Ակտիվիստները Սերժ Սարգսյանից պահանջում են սգո օր հայտարարել, գյումրեցի ընտանիքին սպանած հանցագործին վերադարձնել Հայաստանի իրավապահներին եւ ռուսական ռազմաբազան հանել Հայաստանից:

Cuic-3 Cuic-4 Cuic-5 Cuic-6

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031