Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Գյումրիի բախումների մասին. «Միգուցե սադրիչներ կային»

Հունվար 16,2015 18:36

Գյումրիում երեկվա ընդվզումները ռուսական ԶԼՄ-ներում ներկայացվեց այն համատեքստում, որ քաղաքական ընդդիմադիր ուժերն են փորձել կրակից շագանակներ հանել, սադրել՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին՝ Դուք այնտեղ էիք, կա՞ր սադրանք բախումների ժամանակ, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Միգուցե սադրիչներ կային, քարեր նետողները, բայց ոչ քաղաքական: Ես չգիտեմ նրանք ովքեր էին: Հիմնականում բողոք կար, արդարացի պահանջ կար ներկայացված՝ քաղաքացիների կողմից: Հիմնականում բողոքը խաղաղ էր: Իհարկե, այդ բախումը եղավ, բայց ես չեմ կարող ասել, թե ով էր որոշել հատուկ սադրել: Սադրիչներ հավանաբար կային: Զայրույթ արտահայտողները չեմ կարծում, որ պետք է բերեին հատուկ քարեր այնտեղ շպրտեին: Չգիտեմ, թե ովքեր էին»:

Բազմաթիվ վարկածներ կան այդ սպանդի հետ կապված, օրինակ, որ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը Ադրբեջանի լրտեսն է եղել, որ սա ահաբեկչական ակտ է՝ ՌԴ տարբեր հոսանքների կողմից կազմակերպված, Դուք ունե՞ք որեւէ վարկած՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Քանի դեռ մենք չունենք պատասխաններ, իհարկե, բազմաթիվ վարկածներ պետք է լինեն: Բայց ցավն ու խնդիրն այն է, որ փաստորեն մեր ազգային իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ չեն վերահսկում այս քրեական վարույթը: Ըստ էության, քրեական վարույթը գտնվում է օտար պետության վերահսկողության ներքո, որը մեր իրավունքները լիարժեք իրացնելու տեսանկյունից սահմանափակում է: Այստեղ միայն այն, որ տվյալ անձը արգելանքի տակ է  վերցվել ոչ թե մեր իշխանությունների, այլ օտարների կողմից եւ օտար զինված ուժերի ներկայացուցիչները պտտվում էին Գյումրի քաղաքում՝ զինված, կատարում էին հետախուզական գործողություններ: Դա ես գնահատում եմ որպես ոչ իրավական: Մենք այստեղ ունենք մեր իրավապահ մարմինների կողմից լուրջ բացթողում: Մեր իրավապահ մարմինների պարտավորությունների մեջ էր մտնում կատարել համապատասխան քննություն»:

Զարուհի Փոստանջյանը չբացառեց, որ մեր իրավապահներն են իրականում բռնել Պերմյակովին եւ փոխանցել ռուսներին. «Եթե դա այդպես չէ, օտարներն են իրեն վերցրել արգելանքի տակ, եւ դա է հիմք հանդիսանում, որ իրենք քննություն իրականացնեն, ես գտնում եմ, որ այստեղ մեր կողմից կա լուրջ բացթողում: Մեր իրավապահները պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031