Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում սգում են Ավետիսյանների կորուստը

Հունվար 16,2015 19:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 16-ի առավոտյան բազմամարդ էր Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին: Գյումրիում զոհված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի եւ վշտակցության մոմավառությունը կազմակերպել է Իջեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետ Վարդան Ղալումյանը, քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, համայնքի ավագանու անդամներ, քաղաքի գործարարներ, Իջեւանի բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին: «Համերաշխություն» շարժման Տավուշի մարզի համակարգող, 6 տղաների հայր Դավիթ Սահակյանը մոմավառության է կատարել իր ավագ որդիների՝ Սահակի եւ Արծրունի հետ: Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը աղոթել է  անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Մոմավառությունն օրվա ընթացքում շարունակվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: