Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցների գործով դատական նիստը հետաձգվեց

Հունվար 19,2015 17:24
metro

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Գևորգյանի հայցադիմումի համաձայն գործի քննությունը դեռ չսկսած դատարանի որոշմամբ հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 16-ին, ժամը 16:45-ին։

Նշենք, որ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գևորգյանը 2014թ. փետրվարի 11-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար հեռացվել էին աշխատանքից եւ հիմա դատարանում իրենք վիճարկում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցերը:

Նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել վերսկսել գործի քննությունը եւ լրացուցիչ հետազոտել գործի ապացույցները:

Դատարանը հարկ էր համարել հետազոտել պատասխանող կազմակերպության կողմից որպես ապացույց ներկայացված ամենօրյա աշխատանքների վերաբերյալ մատյանները:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031