Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ինստիտուտի նախկին պետը ներողություն է խնդրել Հայկազի ծնողներից. News.am

Փետրվար 03,2015 17:29

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, որն ինստիտուտում 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո ազատվել է պաշտոնից, փետրվարի 1-ին ներկա է եղել նրա հուղարկավորությանը, ներողություն խնդրել նրա ծնողներից: Այս մասին NEWS.am-ին ասաց  Հայկազի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը:

«Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը, որ ասում էր՝ երեխուն ձեզ եմ տվել, ասեցին՝ ճիշտ եք ասում, մենք մեղավոր ենք, ուղղակի ոչ մեկս չէինք ուզի, որ սենց լիներ: Ասեցին՝ կներեք, մենք մեղավոր էինք, մենք սխալ էինք, մենք պիտի պահեինք երեխուն»,- պատմեց հորեղբայրը:

Հայկազի հորեղբոր խոսքով՝ իրենց համար սպասելի էին ինստիտուտում պաշտոնանկությունները, թեեւ կարծում են, որ դա անիմաստ կլինի, եթե հետագայում չկանխվեն նման դեպքերը. «Պետը շատ նորմալ մարդու տպավորություն թողեց: Դե իրենք ի՞նչ մեղավոր են, ի՞նչ իմանային, որ որոշ զինվորներ նման կերպ կվարվեին: Իսկ պաշտոնանկությունը պետք է լիներ նման բարձրագույն ռազմական հաստատությունում: Հետագայում դաս կքաղեն, թե ոչ, դա չգիտեմ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728