Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կազմակերպվելու են մարզիչների վերապատրաստման միջազգային դասընթացներ

Փետրվար 03,2015 17:46

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ փետրվարի 3-ին, ընդունել է  Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Լայպցիգի համալսարանի սպորտային գիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների գործադիր տնօրեն Դանիել Էկերտ Լինդհամմերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լայպցիգի համալսարանի կողմից կազմակերպվող մարզիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներն այս տարի Հայաստանում անցկացնելու առաջարկությունը:

Նախարարը, ողջունելով հյուրին, իր գոհունակությունն է հայտնել այդ նախաձեռնության համար՝ շեշտելով, որ հայ մարզիչներին այն հնարավորություն կտա մեկ անգամ ևս ուսումնասիրելու միջազգային, մասնավորապես՝ գերմանական առաջադեմ փորձը:

Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ կարվի ամեն ինչ հայ մարզիչների մասնակցությունն այդ ծրագրերին ապահովելու համար, և հույս է հայտնել, որ նրանք ձեռք բերած փորձառությունն ու հմտությունները կկիրառեն իրենց մարզչական աշխատանքում:

Դանիել Էկերտ Լինդհամմերն ընդհանուր տեղեկատվություն է ներկայացրել  Լայպցիգի համալսարանի կողմից ամեն տարի կազմակերպվող 5-ամսյա դասընթացների վերաբերյալ՝ նշելով,  որ  ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվել է մի շարք երկրներում:

Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Լայպցինգի համալսարանում հայ մարզիչների վերապատրաստման դասընթացներ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մարզակառույցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, մարզադպրոցների ղեկավար անձնակազմի համար Հայաստանում մարզչական մենեջմենթի դասընթացներ կազմակերպելու  և  անցկացնելու հարցերը:

Նշենք, որ մարզիչների համար դասընթացները նախատեսվում է անցկացնել սույն թվականի հունիս ամսին:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728