Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը՝ Բերձորի դեպքերի մասին. «Իրենք փորձում էին թեկուզ փոքր բախում հրահրել» (տեսանյութ)

Փետրվար 05,2015 16:14

«Մենք չէինք կանխատեսել, որ բացահայտ պետական ահաբեկչություն կիրականացվի Բաղրամյան 26-ի եւ նրա ստեփանակերտյան մասնաճյուղի ծրագրի համար»,- փետրվարի 5-ին Հանրապետության հրապարակում կազմակերպած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Բերձորի դեպքերին, ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ հասկանալով, որ մեծ սադրանք է տեղի ունենալու եւ հրազեն կիրառելու հավանականություն կա, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները որոշել են շրջվել եւ վերադառնալ Երեւան. «Իրենք փորձում էին թեկուզ փոքր բախում հրահրել, եւ եթե մեզնից մի քանի հոգի մեքենաներից իջնեին, կտրուկ շարժումներ անեին, ապա զենք կկիրառվեր»:

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ իր տեղեկություններով՝ հանցագործության կազմակերպիչներին չի հաջողվել այնպիսի զանգված հավաքել, որը կարողանար իրենց ծրագրավորած օպերացիան իրականացնել, որի արդյունքում ավտոերթի մասնակիցները հասկանան՝ ժողովուրդն իրենց չի ընդունում. «Չեն կարողացել այս օպերան բեմադրել, այդ պատճառով ստիպված են եղել ուղիղ ձեւով՝ իրենց դեմքով կիրառել այս մեթոդը, այսինքն՝ հարձակվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերի միջոցով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    բացայայտ է թէ ես տղոց մտային կարողութիւնների աստիճանը վաբշե չի համապատասխանում – անցեալում նրանց թէականորեն ցուցաբերած – մարտական կարողութիւնների մակարդակին

    եւ դեռ խոսում են… խոսում, խոսում, խոսում… անդադար ու անվերջ խոսում… լոկ աղմուկի սիրոյն

    մինչդեռ իսկապէս լաւ խոսալ գիտցողը լաւ գիտի նաեւ թէ երբ պիտի լռի. կամ ել, գիտի քիչ խօսալ, սակայն խորքով, միջուկով բաներ ասել.

    սակայն արդէն հասկացանք որ նրանց համար աղմուկն է հիմնականը

    միակողմանի եւ երեխայական վարկածներ են միայն տարածում, եւ մէկ-մէկ նոյնիսկ ուղղակի սուտեր, ճշմարտութեան կոպիտ խեղաթիւրումներ. եդ ել փրոփականտ է կոչվում.

    իրոք իշխանութիւնները բաներ կարող են սովորել այս տղաներից… բարելաւելու համար իրենց նոյնանման մեթոդները…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728