Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «ՀՀԿ-ն մտահոգված է, որ Գագիկ Ծառուկյանը շանտաժի է ենթարկում»

Փետրվար 14,2015 13:44

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչած նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ «երկրորդ քաղաքական ուժը ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի պատասխանատվության գիտակցությունը թողնում է կուսակցությունից դուրս»։

ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի ելույթը մտահոգության նպատակ ուներ, վստահեցնում է Գագիկ Մինասյանը. «Երբ իրենց համաժողովում Ծառուկյանը հանդես եկավ հայտարարություններով, դրանք մեղմ ասած վիճահարույց էին։ Եթե իշխանությունները իրականացնեն քայլեր, որոնք իր գնահատմամբ լինեն ոչ ճիշտ, ապա ինքը փողոց կհանի հարյուր հազարավոր քաղաքացիների։ Սա հղի է մեր ազգային անվտանգությունը վտանգելու սպառնալիքով։ Արդյոք մենք պատրա՞ստ ենք մեր ազգային անվտանգությունը դնել այդպիսի հարվածի տակ։ Որեւէ իշխանություն չի կարող հանդուրժել նման բան։ Սա շանտաժ է պետության եւ մեր ազգային ավտանգության հասցեին։ Իսկապես ՀՀԿ-ն մտահոգված է, որ երկրորդ քաղաքական ուժը շանտաժի է ենթարկում պետությանը»։

Գագիկ Մինասյանի խոսքով՝ վերջնագրի այս տեսակը, որով հանդես եկավ Ծառուկյանը, իսկապես ունիկալ է. «Որեւէ պետություն, եթե ինքը հարգում է պետականությունը, չի կարող նման շանտաժի ենթարկել»։

Այդ ամենի պատճառը, ըստ Մինասյանի, շատ պարզ է. «Կուսակցության ղեկավարը չունի բավարար որակներ եւ կարողություններ, որպեսզի կարողանա ղեկավարել երկրորդ քաղաքական ուժը»։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին անվտանգության խորհրդից հանելու, նրա բացակայությունները ուսումնասիրելու եւ հարկային ուսումնասիրություններ կատարելու նախագահի որոշումներին, Գագիկ Մինասյանը նշում է, որ մինչեւ հիմա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացակայությունները մտահոգության տեղիք չեն տվել, բայց հիմա ամեն ինչ այդպես չէ։

Գագիկ Մինասյանը նաեւ նկատեց, որ երեկ ԲՀԿ-ի կողմից հրավիրված նիստում քննարկվեց այն ամենն, ինչ Ծառուկյանը հայտարարել էր իր կողմից  հրավիրված ոչ իշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի ժամանակ՝ սկսել ցույցեր, իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ. «Սա շատ վտանգավոր է, ինչո՞ւ Ծառուկյանը նման կոչով հանդես եկավ, սա իսկապես վտանգում է մեր պետության ազգային անվտանգությունը եւ ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, որ խոսքը գնում է այն երեւույթի մասին, որն անթույլատրելի է մի երկրում, որն, ըստ էության, գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ»:

Գագիկ Մինասյանը վստահեցնում է՝ այն կոչերը, որով Գագիկ Ծառուկյանը առաջարկում է մոբիլիզացիա, անժամկետ հանրահավաքներ իրականացնել, գալիս են այն չորս կետերից, որը մեկ օր առաջ ներկայացրել էր նախագահը։ Գագիկ Մինասյանը նաեւ առանձնացնում է այն, որ ԲՀԿ երեկվա նիստի տեսագրություն չկա, որտեղ պրն Ծառուկյանը ընթերցում է այդ տեքստը։

Ըստ Գագիկ Մինասյանի կանխատեսումների՝ վերջին իրադարձությունների արդյունքում բոլոր խնդիրները կամ քաղաքակիրթ լուծում կստանան, կամ կլինի վատագույն սցենար. «Մենք կարող ենք ունենալ անցանկալի զարգացումներ, որոնց ուղղակի պասում են մեր արեւմտյան եւ արեւելյան հարեւանները»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. barevdzez says:

    Զզվցրեցիք էլի ձեր դեմագոգիայով: Երբ երկիրը թալանում եք, ընտրությունները կեղծում եք չեք մտածում չհայտարարված պատերազմի, ազգային անվտանգության մասին??

  2. Մանվել says:

    Իսկականաից արդեն սպանեցիք Ձեր չհայտարարված պատերազմով,ամբողջ հայաստանը կերաք լափեցիք բանակի հացն ել կերաք զենք ել կերաք էդ ժամանակ չեիք մտածում պատերազմի մասին հիմի երբ որ արդեն ժամն է հասել պատասխան տալու սաղ ազգին վաղեցնում եք թե պատերազմ է մեզ պետք չի ցնցումներ.Տո լավ ել պետք է ցնցումներ որ սրանից հետո ով նստի էդ աթոռին սարսափի որ մի օր էլ իրա վերջն է գալու,և մի բան էլ իմացեք այն երկրներն են զարգացել և դա պատմություն ու ժամանակն է, ասում որտեղ հեղափոխություններ են եղել ……………………..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728