Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնօրինությունը թեստ չի անցկացնում՝ ով ում հետ է գալիս հյուրանոց». Ծաղիկ Ռուբո

Փետրվար 17,2015 12:29
Ruben Gevorgyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն), երեկ գիշերն է տեղեկացել, որ իրեն պատկանող հյուրանոցում ստուգումներ են սկսվել:

«Տնօրինությունից զանգահարեցին, տեղեկացրին, որ 50-60 հատուկ ջոկատայիններով քրեական վարչությունից ստուգելու են եկել, ասացի՝ է, թող ստուգեն: Բարձր կարգի հյուրանոց է, որտեղ հանգստանում են օտարերկրացիներ եւ բարձրաստիճան հյուրեր:

Հետո իմացանք՝ այլանդակություններ են արել, փակել են, մարդկանց նեղել են, զննել են, քննել են՝ որտեղից, կենսագրություն, սա մարդու իրավունքների ոտնահարում է»,- Aravot.am-ին ասաց Ռուբեն Գեւորգյանը:

Անդրադառնալով լուրին , թե իր ընտանիքին պատկանող հյուրանոցից բերման են ենթարկվել մարմնավաճառներ ու պարզվել է, որ հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր, պատգամավորը կրկնեց, որ բարձր կարգի հյուրանոց է. «Հյուրանոցի տնօրինությունը թեստ չի անցկացնելու կամ զննումներ, թե եկողը տվյալ մարդու սիրուհի՞ն է, ընկերուհի՞ն, թե՞  կինը:

Իսկ իրենց հայտնաբերած իբր մարմնավաճառուհիները, որոնցով ուզում են մարդկանց սեւացնել, այդ նույն մարմնավաճառները տաքսու, տրանսպորտի ու հասարակական վայրերում էլ են ինչ-որ մարդկանց հետ, ու չես իմանա՝ ամուսիններն են, թե ով են: Մարմնավաճառները, որ այսօր մարմնավաճառ են դարձել, այսօրվա իշխանությունների ամոթն է: Այդ հյուրանոցը մարմնավաճառներին սպասարկող վայր չէ, հյուրանոցը բարձր կարգի հյուրանոց է, որ սպասարկում է հասարակության բոլոր շերտերին: Կրկնում եմ քննություն չի անցկացվում՝ ով ում հետ է գալիս»:

Մեր հարցին, թե ձեզ պատկանող այլ տարածքներո՞ւմ էլ են ստուգումներ եղել, ասաց. «Այլ տարածքներում էլ ենք սպասում նույն ստուգումների: էդ ձեւ են ուզում սեւացնել մարդկանց կամ ուզում են մարդու բիզնեսին խփեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728