Լրահոս
Օրվա լրահոսը

801,2 միլիոն դրամ` զինծառայությունից խուսափած անձանցից

Փետրվար 25,2015 16:58

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնող  օրենքի կիրառման արդյունքում 2013 թվականին հատուկ հաշվում մուտքագրվել է 801,2 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Եվ որպեսզի դրան մոտ գումար հավաքվի բանակից խուսափողների հաշվին՝  Սփյուռքի նախարարությունը կառավարությանն առաջարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարել, եւ 2014 թվականի համար էլ կիրառել օրենքը:

Ըստ Սփյուռքի նախարարության՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Կառավարություն ներկայացրած ամփոփաթերթում Սփյուռքի նախարարությունը վստահեցնում է, որ հազարավոր երիտասարդներ են վերադարձել հայրենիք` քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով օրենքում 5-րդ անգամ կատարված փոփոխության արդյունքում:

Ըստ Սփյուռքի նախարարության՝  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներից գանձվող գումարը մուտքագրվում է  Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում եւ ուղղվում ռազմատեխնիկական նշանակության  ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը: Գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում, ըստ նախարարության, 2014 թվականին եւ հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր կլինեն:

Հիշեցնենք, որ ըստ օրենքի, վերը նշված անձինք տարբեր դեպքերում պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով գումար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728