«Քանի այս թրքահպատակ իշխանությունը կա, մոռացեք, որ ՀՀ-ում կարող ենք խաղաղ երկնքի տակ ապրել առանց քրեական գործերի և հետապնդման։ Նիկոլ Փաշինյանն իր խամաճիկների հետ ծառայում է միայն Ադրբեջանին ու Թուրքիային»,- Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստի ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացի Օնիկ Հարությունյանը։
Նա Վաղարշապատի դատարանի բակում էր հարյուրավոր քաղաքացիների հետ միասին՝ սատարելու Վեհափառին և մյուս հոգևորականներին։
Քաղաքացիները Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ, Վեհափառ» բացականչություններով և ծափերով։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում լուծումն այս իրավիճակից, քաղաքացին պատասխանեց․ «Միանշանակ ՔՊ-ն շատ շտապ պետք է հեռանա իշխանությունից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































