Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարոն մեր բոլորի Կարոն է՝ խոնարհագույն, բացարձակ ծառայեսեր, աննկարագրելի համեստ անձ, ով ապօրինաբար գրեթ 1 տարի շարունակ զրկվեց իր սիրելի ընտանիքից»

Օգոստոս 07,2026 23:00 Share

Այսօր մեր 17 արդարներից Կարո Օկումուշյանի ծննդյան տարեդարձն է:

Կարոն մեր բոլորի Կարոն է՝ խոնարհագույն, բացարձակ ծառայեսեր, աննկարագրելի համեստ անձ, ով ապօրինաբար գրեթ 1 տարի շարունակ զրկվեց իր սիրելի ընտանիքից գտնվելով կալանքի ներքո, զուտ նրա համար, որ նվիրումով և անտրտունջ ծառայել է իր Հայրենիքի և պատվի ազատագրության առաքելությանը:

Եղել է մեր նվիրական Արթուր Սարգսյանի օգնականն ու ընկերը, ով ահավասիկ մեկ տարուց ավել գտնվում է կալանքի ներքո, ում հանդեպ կիրառվել է անարդարության և անարդարադատության բոլոր միջոցներն ու խախտվել բոլոր սահմանները:

Կարո ջան, ծնունդդ շնորհավոր՝ քեզ և սիրասուն ընտանիքիդ մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու սերը, հարգանքն ու զորակցությունը:

Թող Աստված էլ ավելի զորացնի քո կամքն ու նվիրումը և բյուր օրհնություն քեզ ու ընտանիքիդ: Մյուս տարի ծնունդդ նշենք Ազատագրված Հայրենիքում, քանզի
Հաղթանակն այլընտրանք չունի…

 

Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել