Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Մեկ անգամ գոնե հրապարակավ ասվեց ով ով է, ով ում ինչ է համարում. «Իրատես de facto»

Մարտ 03,2015 12:38

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– ՀՀԿ ԳՄ նիստում հնչած ելույթից հետո սկսվեց քաղաքական դաշտի շաբաթօրյակը, այդպես չէ՞։

– Քաղաքական ու քաղաքագիտական վերլուծությունները կթողնեմ այն մարդկանց, ովքեր սիրում են վերլուծություններ անել, երբ այլևս անելիք չունեն։ Ես կարծում եմ, որ փետրվարի 12-ից Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսված իրադարձությունները վաղուց հասունացել էին, բնական էր, որ հանգուցալուծումը չէր կարող շատ ուշանալ։ Քանիցս ասել եմ, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները իրենց ողջ պատմության մեջ, առավել ևս, որ երկուսն էլ իրենց հաղթանակների ու պարտությունների համար ծնրադրում են Մոսկվայում և այնտեղ են տեսնում երկրի հետ կապված բոլոր խնդիրների լուծումը։ Պահը հասել էր, որ պարզվի՝ որ կուսակցությունն է գերակա։ ԲՀԿ-ն ուզում էր ցույց տալ, թե ինքն ավելի մոտ է Մոսկվայի դռանը, և այդ դուռն իր առաջ կբացվի նաև ապագայում, ինքն ավելի մոտ է Հայաստանի ժողովրդին և ավելի լավ կարող է գործողություններին ուղղություն տալ, քան ՀՀԿ-ն։ Հետևեց հայտնի հանգուցալուծումը, որը, խորապես համոզված եմ, Հայաստանի հասարակության շահերի հետ որևէ կապ չուներ։ Սա ընթացք է, երբ ջրերը պիտի զուլալվեն։

– Քաղաքական ուժերի վերադասավորումն ավարտվե՞ց, թե՞ նոր անակնկալներ են լինելու։ Եթե ԲՀԿ-ն իբրև ոչիշխանական՝ քաղաքական դաշտից դուրս է գալիս, ո՞վ է մնում։

– Վերջնական գնահատականների ժամանակը դեռ չի եկել, ջրերը դեռ չեն զուլալվել։ Որ արհեստականորեն ստեղծված կազմակերպությունը, որին ժամանակին կուսակցություն էին անվանում և կոալիցիոն դաշնագիր էին ստորագրում, մի մարդու հարստության հիմքով ձևավորված կառույց էր ու սպասարկում էր մի քանի մարդու անձնական շահերին և ուղղորդվում էր նրանց կողմից, ընդունում է նաև ՀՀԿ-ն։ Զարմանալին ավելի շատ Սերժ Սարգսյանի անկեղծանալն էր, իրեն բնորոշ չէ՝ մարդկանց մասին ասել ինչ մտածում է։ Թե Սերժ Սարգսյանի անկեղծությունը, թե Գագիկ Ծառուկյանի անկեղծությունն աշխատեցին հօգուտ հասարակության, մեկ անգամ գոնե հրապարակավ ասվեց ով ով է, ով ում ինչ է համարում։ Ես չեմ կարծում, որ ներկայացումն ավարտված է, գործընթացը շարունակվում է։

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031