Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյանը սպասում է Սերժ Սարգսյանի քայլերին (Տեսանյութ) 

Մարտ 03,2015 13:11

«Ինձ համար ընդունելի է Սերժ Սարգսյանի մոտեցումը, որովհետեւ, ամեն դեպքում, իշխանությունը ձեւավորվում է քաղաքական դաշտից եւ ինչպիսին քաղաքական դաշտն է, այնպիսին էլ իշխանություններն են, պետությունն ու հասարակությունը»,- Aravot.am-ի հետ զրուցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանն`անդրադառնալով վերջին շրջանի քաղաքական իրադարձություններին, մասնավորաբար, հաջորդած փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի`ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին նվիրված ծրագրային ելույթին: ՀԱՍԿ-ն այն կուսակցությունների շարքում էր, որոնք համախմբվել էին համաժողովրդական շարժման շուրջ եւ մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովին:

Մովսես Շահվերդյանը հստակեցնում է, որ եւ Գագիկ Ծառուկյանը`հայտնի համաժողովում, ապա Սերժ Սարգսյանն իր ելույթում, խոսեցին այն մասին, ինչը վերջին շրջանում քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրն էր եւ որի մասին շատերն են խոսել` Հայաստանում պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը սրան հավելեց` սկսենք քաղաքական դաշտից, ոչ թե իշխանությունից: Մովսես Շահվերդյանը համամիտ է Հայաստանում որակական փոփոխությունները պետք է սկսվեն քաղաքական դաշտի փոփոխություններից ու այդ դաշտում պետք է լինեն պրոֆեսիոնալները, մինչդեռ մեզանում մինչ օրս քաղաքականությամբ են զբաղվում մարդիկ, ովքեր մի քիչ ազատ ժամանակ ունեն եւ ֆինանսական միջոցներ:

«Հիմա, տեսական հարցադրմանը, որը հնչեցրեց Սերժ Սարգսյանը, պետք է հետեւենք գործնական քայլեր: Նա խոսք է ասել, հիմա բոլորս հետեւելու ենք, թե արդյոք նրա խոսքին պետք է գործնական քայլեր հետեւեն եւ արդյոք Հայաստանում, քաղաքական դաշտում, մոտ ժամանակներս կսկսվեն լուրջ փոփոխություններ: Ստատուս-քվոն, քաղաքական դաշտում, այլեւս հնարավոր չէ պահպանել գործնական քայլերը սկսվել են: Դրանում ռիսկային պահ կա`կարող է աշխատել դոմինոյի սկզբունքը եւ մի կուսակցության փլուզումը հանգեցնել ամբողջ քաղաքական դաշտի փլուզմանը, որն էլ կբերի պետական համակարգի փլուզման`լուրջ ճգնաժամ առաջացնելով եւ քաղաքական դաշտում եւ պետական համակարգում: Որպեսզի այդ փլուզումը, եթե անգամ պետք է տեղի ունենա, որն, իմ համոզմամբ, նաեւ դրական է մեր հասարակության համար, վտանգավոր հետեւանքներ չունենա: Փլուզմանը զուգընթաց պետք է ձեւավորվի նոր քաղաքական դաշտ, որի լիարժեք հնարավորություններն այսօր կան: Քաղաքական դաշտում նախեւառաջ պետք են գաղափարական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների ներդրումներ: Եթե այդ ներդրումներն արվեն, ուրեմն, նոր մոտ ժամանակներս կունենանք նոր որակի քաղաքական դաշտ ու, որպես հետեւանք`նոր որակի իշխանություն»,- ասաց Մովսես Շահվերդյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031