Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի անվճար ակցիայից օգտվելու` ամենաշատը աչքի վիրահատությունների համար են դիմում (Տեսանյութ)

Մարտ 03,2015 16:01

Կանայք իրենց տոնի առիթով անվճար կհետազոտվեն եւ կվիրահատվեն: Այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը` առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին կոչ անելով դիմել տեղամասային պոլիկլինիկաներ` հերթագրվելու:

Պարոն Բաբինյանն ասաց, որ անցյալ տարի 26 հազարից ավելի քաղաքացի է դիմել ակցիայի շրջանակներում, որից 1936-ը անվճար բուժօգնություն են ստացել: Կամսար Բաբինյանն ասաց, որ ամենաշատը վիրահատվել են աչքի գանգատներ ունեցող քաղաքացիները:

Aravot.am-ի հարցին, թե ակցիան անվճար է, բայց որոշ քաղաքացիներ դժգոհություն են հայտնում, որ միեւնույն է բժիշկները հավելյալ գումար են ուզում, Կամսար Բաբինյանն ասաց, որ, եթե նման դեպք լինի, ապա քաղաքացիներն ահազանգեն քաղաքապետարանի «թեժ գծին» եւ նա անձամբ կգնա բողոքի հետքերով:

Ակցիան տեւելու է մարտի 8-ից ապրիլի 7-ը: Սակայն, եթե քաղաքացիները հերթագրված լինեն, բայց նշյալ ժամանակահատվածում դեռեւս նրանց հերթը հասած չլինի, Կամսար Բաբինյանն ասաց, որ ապրիլի 7-ից հետո էլ նրանք կստանան բուժօգնությունը:

Հարցին, թե քաղաքացին կարո՞ղ է ընտրել, թե որ բուժհիմնարկում բուժվի եւ որ բժշկի մոտ, պարոն Բաբինյանն ասաց, որ ակցիայի վերաբերյալ կանոնակարգը բոլոր պոլիկլինիկաները ստացել են եւ նրանք քաղաքացիներին կտրամադրեն հիվանդանոցների ցանկը, որոնց հետ քաղաքապետարանը համագործակցում է. «Բժիշկն է որոշում ինչ վիրահատություն եւ ինչ ծավալի վիրահատություն կատարի: Այո հիվանդը կարող է ընտրել իր բժշկին, բայց այն հիվանդանոցում, որի հետ քաղաքապետարանը պայմանավորվածություն ունի»:

Վարչության պետը նաեւ ասաց, որ պոլիկլինիկաները համալրվել են ժամանակակից բուժսարքավորումներով, որպեսզի մարդկանց ավելի որակյալ բուժծառայություն մատուցեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031