Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Պարզ թվացող մարդ էր Վազգեն Սարգսյանը, բայց նաեւ բարդ խորք ուներ» (Տեսանյութ)

Մարտ 05,2015 15:56

«Վազգենը շատ ժպտուն, պայծառաչվի եւ դրական ցոլքեր արձակող երիտասարդ էր»,- Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, «Հայելի» մամուլի ակումբում իր գրչակից ընկերոջն այսպես էր հիշում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հիշում է, որ Վազգեն Սարգսյանը երիտասարդ տարիներին ավարտել էր ինստիտուտը, աշխատում էր գյուղում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, շատ էր սիրում ֆուտբոլը. «Մարդիկ կան, որոնք դառնում են սիրելի, մարդիկ կան, որոնք դառնում են հարգելի, մարդիկ կան, որոնք սովորական մարդիկ են լինում: Նա իր տեսակով շատ գրավիչ էր եւ տուրք ուներ»:

Որպես գրող, ըստ նրա, Վազգեն Սարգսյանը հրաշալի արձակագիր էր: Պարոն Միլիտոնյանը նշեց, որ նրա «Հացի փորձություն» գիրքը 1989 թվականին ստացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ, եւ նրա խոսքերով՝ այդ տարվա մրցանակակիրները միջին սերնդի լավագույն ստեղծագործողներն էին . «Նա տաղանդավոր գրող է, պետք է նրան կարդալ, իմանալ նրան, այդ սերնդից մենք երկու անուն ունեցանք, որոնք տաղանդավոր արձակագիրներ էին՝ Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանը: Նրանք՝ որպես արձակագիրներ, մտան քաղաքականության մեջ, ես դա համարում եմ ե՛ւ բարձր բան, ե՛ւ ինչ որ չափով մեր գրականության համար կորուստ, որովհետեւ նրանք, տաղանդավոր մարդիկ լինելով, կստեղծեին նոր գործեր, նոր գրքեր: Պարզ թվացող մարդ էր Վազգեն Սարգսյանը, բայց նաեւ բարդ խորք ուներ, որը պիտի ընկալվեր: Տաս տարվա ընթացքում պետականը, բանակայինը, պատերազմը, ողբերգությունը ֆիլտրվեցին, եւ նրա հոգին դարձավ երգեհոնի պես մի գործիք: Վազգենի վերջին տարիները բարդ հարաբերությունների տարիներ էին, դա նշան էր, որ անցել է մի կյանք: Գնալով ինքը պահանջվելու է որպես մտածող, այս շրջանի հետաքրքիր դեմքերից մեկն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031