Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը կողմնորոշվել է

Մարտ 07,2015 13:30

Փոլ Քրեյք Ռոբերթսի կարծիքով՝ հեղափոխություն տանող հաջորդ քայլն էլ կլինի հայկական ընտանիքների քայքայումը, միասեռության լեգիտիմացումը,
ծնող-երեխա փոխհարաբերությունների վերաձեւակերպումը:

Արդեն պատմություն է նախորդ տարվա ավարտին Հայաստանում թերեւս ամենաշատ քննարկվող հարցերից մեկը` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ի՞ն, թե՞ ՄՄ-ին:
Այսօր արդեն իրողություն է Մաքսային միության հետ անդամակցությունը: Այս միությունը, մեծամասնության կարծիքով ու բազմաթիվ փաստարկներով, երկրում տիրող տնտեսական մի շարք խնդիրների լավագույն լուծումն է, որն սկիզբ է առել տարիներ առաջ ու արմատներ է տվել ժամանակի ընթացքում:

Ու թերեւս անդամակցությունն այս կամ այն միության հետ դիտարկվում է տնտեսության տեսանկյունից, բայց կապակցվում ու առաջ է քաշում քաղաքական հարցեր եւս, որոնք նույնքան կարեւոր են: Եվ ինչպես բոլոր կարեւոր հարցերը` բազմակարծիք:
Այսպիսի մի հետաքրքիր, բայց իրականում ոչ մի կերպ Հայաստանի հետ չփաստվող մի տեսակետի հանդիպեցի ինտերնետային ամենօրյա պրպտումներիս շրջանակում` Փոլ Քրեյք Ռոբերթսի «Հայաստանում պատրաստվում է հեղափոխություն» հարցազրույցը (ереванский геополитический клуб օնլայն պարբերականում): Ընդունելով նրա տարիների փորձն ու հմտությունները քաղաքական ու տնտեսական ոլորտում` չեմ կարող կիսել այս հարցազրույցի կարծիքը: Հարցազրույցում Փոլ Քրեյք Ռոբերթսը մասնավորեցնում է մի միտք՝ Հայաստան-Ուկրանիա հեղափոխության զուգորդումներով: Ըստ տնտեսագետի, Հայաստանում գործող հ/կ-ները, որոնք սնվում են ԱՄՆ-ից, կարող են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խզման միջոց լինել, իրենց շուրջը համախմբված մարդկանցով, ովքեր ամերիկյան դիրքորոշում ունեցող քաղաքական գործչի կամ գործիչների հետ պատրաստ են դուրս գալ փողոց, կազմակերպել տարբեր բողոքի ակցիաներ, եւ այդպիսով ծառայություններ մատուցել Վաշինգտոնին` հիմք դնելով ժողովրդական հեղափոխությանը` Հայաստանը դարձնելով ռազմակայան նախկին ԽՍՀՄ տարածքում: Բերվում է նաեւ 2003թ. Վրաստանի վարդերի հեղափոխության օրինակը:

Հայաստանի պարագայում, սա ֆանտազիայի ժանրից մի միտք է, քանի որ ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի եւ մերձբալթյան երկրների` Հայաստանն ունի Արցախ: Իսկ ազգային ազատագրական շարժմամբ ձեռք բերվածը մենք չենք կարող համեմատել կամ կորցնել ժողովրդական հեղափոխությամբ:
Փոլ Քրեյք Ռոբերթսի կարծիքով՝ հեղափոխություն տանող հաջորդ քայլն էլ կլինի հայկական ընտանիքների քայքայումը, միասեռության լեգիտիմացումը, ծնող-երեխա փոխհարաբերությունների վերաձեւակերպումը:

Սա նույնքան մտացածին ու երեւակայական է, որքան եւ ամերիկյան «հեղափոխության» առաջին մասը: Հայ ազգի պահպանողականության ու սերունդների դաստիարակման մասին ամբողջ աշխարհում խոսում են որպես լավագույն օրինակի: Հայերս «Սասունցի Դավիթ» էպոս կերտած (չորս սերնդի պատկանող հերոսները, միմյանց լրացնելով, ավելի ճիշտ՝ միասին մի ամբողջություն կազմելով` արարել են, փայփայել, շենացրել, նրանք պատերազմ չեն հրահրել, բայց ստիպված են եղել կռվել՝ պահպանելով ազգային ինքնությունը) եւ Նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվող («Հայը կոչված է իր երեխայի դաստիարակության միջոցով կառուցելու իր ցեղի ապագան») ու Մուրացանի խոսքին հավատարիմ («Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի եւ հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ») ազգ ենք:

ՌԱԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031