Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում՝ «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենայի մեջ  հայտնաբերվել է դիակ

Մարտ 07,2015 15:40

ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. 2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության վայրը, բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031