Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Մարտ 10,2015 14:40
zenq

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Թոխմախի» գերեզմանատնից Վարդաշեն տանող ճանապարհին գտնվող աղբարկղի կողքին զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Նոր-Արեշի 50-րդ փողոցի սկզբնամասում` աղբամանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց համարի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Նանսենի փողոցի թիվ 19 շենքի աղբարկղերի մոտ հայտնաբերել է տարբեր տրամաչափի 23 փամփուշտ, լուսարձակային 1 փամփուշտ, պլաստմասե իրանով փամփուշտ, որսորդական կարճեցված փողով և խզակոթով երկփողանի, 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031