Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների երկու հայեցակարգ կներկայացվի

Մարտ 12,2015 23:25

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեռ վաղ է համարում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին խոսելը: Այսօր այդ մասին ԱԺ փոխխոսնակն ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա ակնարկեց` այն իբրեւ իր ենթադրություն ներկայացնելով, որ ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների երկու փաստաթուղթ կներկայացնի Ազգային Ժողովի քննարկմանը: Թե դրանք ինչ բովանդակություն կունենան` տիկին Նաղդալյանը հրաժարվեց  մանրամասնել: Նա հավելեց, որ քննարկումների գործընթացը նոր է մեկնարկում, ուստի որ այսօր բոլոր հարցերի պատասխանները տալ հնարավոր չէ:

Հարցին` Սարգսյանը մտադի՞ր է վերարտադրվել` իշխող կուսակցության ներկայացուցիչն արձագանքեց. «Քաղաքական ուժի վերարտադրությունը որևէ զազրելի կամ մեղադրելի գաղափար չէ, այլ հակառակը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031