Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը Արարատի մարզում էր

Մարտ 16,2015 12:53

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև սխալ քարտեզագրման հետևանքով առաջացած հողային խնդիրներին, մի շարք  օրենքների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուն, կենցաղային և սոցիալական բնույթի այլ հարցերի: Մարզի բնակիչներին լսելուց հետո նախարարը  հանձնարարել է իր ենթականերին, նախարարության լիազորությունների շրջանակում, լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ:

Քաղաքացիների ընդունելությունից հետո Արդարադատության նախարարն այցելել է Արտաշատ քաղաքում գտնվող ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գրասենյակ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային բաժին, ինչպես նաև նոտարական գրասենյակ: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին,  հետաքրքրվել նրանց խնդիրներով, որոնք, հիմնականում, վերաբերել են շենքային պայմանների բարելավմանը:

Արտաշատից հետո արդարադատության նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, այցելել է  Արարատ գյուղ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ազգային հերոսի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: Հովհաննես Մանուկյանը ծաղիկներ է դրել Սպարապետի  հուշարձանին, ծանոթացել տուն-թանգարանում ներկայացվող Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական գործչի, գրողի պատմությանը։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հաջորդ կանգառը Հայաստանում ասորիներով բնակեցված ամենամեծ գյուղն էր՝ Վերին Դվինը:

Նախարարը գյուղապետարանի շենքում հանդիպել է համայնքի բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Հովհաննես Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է ասորիների հետ հանդիպումը և նշել, որ դեռ Վրաստանում աշխատած տարիներից է  ծանոթ ասորիների  մշակույթին: Նախարարը շեշտելով  անկաշկանդ զրույցի հակվածությունը՝ հորդորել է անկեղծորեն բարձրաձայնել   ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց: Համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծել է, որ այդ առումով որևէ խնդիր չկա, և ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերին:

Զրույցի ընթացքում  գյուղացիների ներկայացրած խնդիրները վերաբերել են Ջրօգտագործողների ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով դատական ակտերի հարկադիր կատարմանը, դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատմանը, ասորերենից հայերեն  լիցենզավորված թարգմանչի բացակայությանը: ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացրել և խոստացել՝ նախարարության լիազորությունների շրջանակում տալ համապատասխան լուծումներ:

Վերին Դվինի բնակիչներից մեկը պատմել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերում   ծառայելու ընթացքում ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորված ասորի երիտասարդին հաշմանդամության համապատասխան կարգ չտրամադրելու մասին:

Հանդիպմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը  խնդրի լուծման նպատակով խոստացել է անձամբ ընդունել վիրավոր զինվորի հարազատներին և հարցին լուծում տալ:

Հովհաննես Մանուկյանը, հրաժեշտ տալով ներկաներին,  համայնքի ղեկավարին հորդորել է Արդարադատության նախարարության համակարգին առնչվող  յուրաքանչյուր խնդրի դեպքում դիմել իրեն:

Աշխատանքային այցին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը, այլք:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031